Skip to main content
Multilingual histories

Բազմամշակույթ Իսֆահանի Ոսկէ Շրջանը

By February 3, 2013May 28th, 2019One Comment1 min read4,330 views
Inside Vank Cathedral, the Armenian Cathedral of the Holy Savior in Isfahan. Construction began in 1606 and was completed in the 1660s (Source: Wikipedia)

Inside Vank Cathedral, the Armenian Cathedral of the Holy Savior in Isfahan. Construction began in 1606 and was completed in the 1660s (Source: Wikipedia)

Armenian version of “A golden age of multiculturalism“; translated by Arineh Minasian (Արինէ Մինասեան)

Անցեալ շաբաթ առիթ ունեցա ներկայանալ CIEN խմբի միջոցով կազմակերպւած ”Լեզւական Շարժունակութեան, Պրակտիկայի եւ Ինքնութեան” սեմինարին, Universitat Autònoma դե Բարսելոնայում: Այստեղ էին հաւաքւել հասարակական լեզւաբանութեան գիտնականներ, ովքեր աշխատում են, արտագաղթի հետեւանքով առաջացած, լեզւական շարժունակութեան բնագաւառում: Նրանք քննարկելու էին մեթոդի, տեսութեան եւ պրակտիկաի շուրջ առաջացած հարցեր:

Իմ հերթին, ես ուրւագծեցի իմ առաջարկը համաշխարհային հասարակական լեզւաբանութեան ազգագրութեան ուղղութեամբ եւ մատնանշեցի մի քանի խոչնդոտներ, որոնք իմ կարծիքով կանգնած են հասարակական լեզւաբանութեան ճանապարհին մեր օրերում: Այս խոչնդոտներից մէկն այն է որ ներկայում պատմական լեզւաբանական բազմազանութիւնը պակաս ուշադրութեան է արժանանում: Այս խոչնդոտը ինչպէս նաեւ, անգլերենի կարեւորութիւնը հիւսիսաին Ամերիկայում եւ Եւրոպաում եւ լեզւական բազմազանութիւնը որպէս դժւարութիւն, մեր գիտելիքների մէջ դատարկութիւն են ստեղծում: Իրօք այսպիսի շեղումներն աղաւաղում են այն պատկերը, որ ունենք լեզւի եւ շարժունակութան փոխյարաբերութիւններից:

Այսպիսի աղաւաղումները հարթելու համար կարող ենք կենտրոնանալ իրական ուտոպիաների վրայ, որտեղ բազմալեզւութիւնը աշխատում է ի շահ  համայնքի տնտեսութեան, մշակույթին եւ ինչու չէ  հաւաքականութեանը: Language on the move կայքէջում արդէն հասցրել ենք զբաղւել այսպիսի օրինակներով (օրինակների համար կարող էք դիմել multiculturalism in the central library of Vienna կամ  French-German bilingual school operating in Berlin since 17thcentury  փոստերին): Իսֆահանը 17-րդ դարում մէկն է այսպիսի օրինակներից:

1598 թւին, Պարսկաստանի Սեֆեւեան հարստութեան թագաւոր Շահ Աբբասը (նաեւ Մեծն Շահ Աբբաս) երկրի մայրաքաղաքը փոխադրեց Իսֆահան: Շատ կարճ ժամանակւայ ընթացքում Իսֆահանը դարձաւ երկրի տնտեսական, մշակութային եւ քաղաքական կոսմոպոլիտ կենտրոն: Այս փոփոխութիւնների հետեւանքով Իսֆահանը ստացաւ “աշխարհի կէսը” մականունը: Գերմանացի գիտնական Ադամ Օլէարուսը 1637 թւին այցելեց Իսֆահան եւ այն այսպէս նկարագրեց՝

Չկայ ոչ մի ազգ ողջ Ասիայում, ոչ անգամ Եւրոպայում, որի առեւտրականները չեն մեկնում  Իսֆահան: Սովորաբար շուրջ 12000 հնդիկներ կան քաղաքում: Այստեղ, բացի նրանցից կան նաեւ մեծ թւով մոնղոլներ (Խուրասան եւ Բուխարա քաղաքներից), թուրքեր, եբրայեցիներ, հայեր, վրացիներ, անգլիացիներ, իտալացիներ եւ իսպանացիներ: Հայ առեւտրականները Քրիստոնեայ են: Նրանք Իրանում բնակւող մնացած առեւտրականներից  աւելի յաճախ են ուղեւորութիւնների մեկնում, չնայած նրանք բոլորն բացարձակապէս արտօնւած են երթեւեկել ուր կը ցանկանան – ինչպէս դրսեցիներն են թույլատրւում մեկնել Իրան եւ մաքս վճարելով վաճառել իրենց ապրանքները: Այդ իսկ պատճառով էլ հայերը Իրանում բնակւող բոլոր առեւտրականներից ամենա հարուստներն են: (Օլէարուսի ճանապարհորդութիւնը Իսֆահանում)

Իսֆահանում բնակւող բազմալեզու եւ բազմամշակույթ բնակիչներից, հայերն էին որոնք նպաստեցին Իսֆահանի յաջողութեանը իր զարգացման ոսկէ շրջանում, իսկ այս ամենը ղեկավարում էր ինքը Շահ Աբբասը:

1603-04 թւերին, Շահ Աբբասը հայերին Ջուլֆա (Ջուղա) քաղաքից (Իրանի հիւսիս արեւմուտքում) փոխադրեց Իսֆահան: Նրանք բնակութիւն հաստատեցին քաղաքի այն մասում, որը կոչւեց Նոր Ջուղա, իսկ հին Ջուղան կործանւեց:

Երեւի բազմամշակութային զարգացման ոսկէ շրջանի համար, սա այնքանէլ լուսաւոր սկիզբ չէ , բայց չպէտքէ մոռանալ այս ամէնի պատմական ենթահողը: 16-րդ դարում, Օսմանական եւ Սեֆեւեան թագաւորութիւնները անյապաղ պատերազմներ էին մղում երկու երկրների սահմաններում: Այդ սահմանները այսօր Հայաստանի, Ադրբէյջանի, Վրաստանի, Իրանի հիւսիս արեւմտեան, հիւսիսային Իրաքի, Լիբանանի, Սիրիայի եւ Արեւելեան Թուրքիայի  մաս են կազմում: Երկու պատերազմող կողմերը աշխատում էին սպանել այս շրջանների բնակչութեանը կամ էլ տեղահան անելով փոխադրել աւելի կենտրոնական նահանգներ: Իսկ Շահ Աբբասը Ջուլֆայի բնակչութեան տեղահանութեամբ յետին նպատակներ ունէր: Իհարկէ այս տեղահանութիւնը ծառայում էր իր ռազմական շահերին, բայց նա նաեւ այս գործով աւելի հեռուն էր նայում: Նա այսպիսով ցանկանում էր մարդկային ներուժ հաւաքել:

Այս քայլը երկու ասպարէզներում էլ նրան յաջողութիւն բերեց: Պատերազմի դաշտում, օսմանցիները պարտաւորւեցին ետ քաշւել ամայացած դաշտերից (ցրտի պատճառով), սա առիթ ընծայեց պարսիկներին կրկին անգամ ոտքի կանգնել եւ յաջորդ տարի օսմանցիներին պարտութեան մատնել:

Թագաւորի հեռաւոր նպատակը մարդկային ներուժ ձեռք բերելու ուղղութեամբ եւս յաջողեց: Բայց որն էր՞ հայերի նկատմամբ ցուցաբերած թագաւորի հետաքրքրութեան պատճառը.  Հայերը միջազգային կապեր ունէին այլ ազգերի, հատկապէս Եւրոպացիների հետ: Նրանց առեւտրական ցանցը տարածւում էր անգամ Ասիայի հեռաւոր արեւելեան երկրներ:

Նրանց ծանօթութիւնը շրջանի մշակույթների, նաեւ արեւելքի եւ արեւմուտքի ժողովուրդների, լեզուների եւ սովորութիւնների հետ հայերին ընձեռնեց  հնարաւորութիւն հանդիսանալու  յարմար թեկնածուներ Սեֆեւեան եւ շիա Պարսկաստանի ձեռնարկատէրերի: (Գրիգորեան 1974, էջ 662)

 Գրիգորեանի աշխատութիւնը (1974) պարունակում է մի ցուցակ, որտեղ նշւում է ժամանակի հայերի բազմազան զբաղմունքները, սկսած Հնդկաստանից, որտեղ աշխատում էին իբրեւ մոնղոլների դատարանների թարգմանիչներ, մինչեւ Լեհաստան, ուր վաճառականներ էին եւ որտեղ մեծ թւով ներմուծւող ապրանքներ ճանաչւում էին որպէս հայկական ապրանքներ:

Թագաւորը ցանկանում էր շահել միջազգային լայն կապեր ունեցող հաւաքականութեան վստահութիւնը եւ հաւատարմութիւնը իր նկատմամբ: Այս արդիւնաւէտ եւ ազատամիտ ծրագրի յաջողումը շահ ապահովեց թէ հայերին եւ թէ հասարակութեանը, ինչի հետեւանքով Իսֆահանը դարձաւ առեւտրի ծաղկող կենտրոն:

Այս ուղղութեամբ թագաւորը լայնածաւալ արտօնութիւններ տւեց հայերին: Այս շարքում նշելի են կրօնական ազատութիւն, քաղաքացիական ամբողջական իրավունքներ եւ իրաւական սեփականութիւն: Հայերին տրւած հետաքրքիր իրավունքներից մէկն այն էր, որ նրանք կարող էին մասնակցել շուկայական վէճերին եւ հայհոյել ինչպէս մուսուլմանները:

Շահ Աբբասը յաճախ էր այցելում Նոր Ջուղայի բնակիչներին: Անգամ մասնակցում էր Սուրբ Ծնունդի եւ Սուրբ Զատիկի արարողութիւններին եւ հետաքրքրւում այդ նոր քաղաքացիների բարեկեցութեամբ: Երբ նրան քննադատում էին թէ նա հայերին գերադասում է ուրիշներից, նա այսպէս էր բացատրում թէ հայերը թողել են իրենց հայրենի հողը եւ որոշել բնակւել Իսֆահանում, այդ իսկ պատճառով էլ պէտքէ նրանց հետ վարւել իբրեւ պատւաւոր հիւրերի: Նա նաեւ ակնարկում էր թէ իւրաքանչիւր հայի փոխադրման ծախսը 1.000 թուման է եղել, այս ներդրումը նա կատարել է ոչ թէ հայերի այլ Պարսկաստանի համար:

1630-ական թւականներին հայերը հիմնեցին իրենց երկլեզու  համալսարանը, որի ուսուցումը հիմնականում կենտրոնանում էր հումանիտար եւ մեթաֆիզիկաի բնագաւառներում: Այս բարձրագոյն կրթական հաստատութիւնը աւարտեցին անւանի անձնաւորութիւններ, այդ շարքում Յովհաննէս Վարդապետը, ով հետագային մեկնեց Իտալիա տպագրութեան հետ ծանօթանալու: Նա հիմնեց առաջին տպարանը Իրանում: 1638 թւին, Իրանում տպագրւեց առաջին գիրքը հայերէնով, Սաղմոսագրքի թարգմանութիւնը:

Անգամ այսօր, աւելի քան չորս դար անց, հայերն ունեն իրենց դպրոցները եւ եկեղեցիները: Նրանք պահում եւ պահպանում են իրենց մայրենի լեզուն: Թեհրանում բնակւող հայութեան հետ կապւած վերջին ուսումնասիրութիւններից պարզ դարձաւ, որ մասնակիցների հարիւր տոկոսը տիրապետում են հայերէնի, այն օգտւում են իրենց խօսակցութիւններում եւ արժէքաւորում իրենց երկլեզւութիւնը: (Ներսիսեան 2001)

Գաղթի հետեւանքով առաջացած լեզւական փոթոխոխթիւնները ուսումնասիրելու համար ոչ միայն պէտքէ հետազոտել բազմամշակույթ եւ բազմալեզու Իսֆահանի ոսկէ շրջանը այլ նաեւ նրա անկումը: Ոչ բոլոր ղեկավարներն էին Շահ Աբբասի նման լայնախոհ: Նրա ժառանգորդները Նոր Ջուղան համարում էին հարստութեան աղբիւր որտեղից կարելի է հարկեր հաւաքել: Դրանով հանդերձ որ ոչ մի թագաւորական շրջան հայերի հաւատարմութիւնը շահելու համար Շահ Աբբասի պէս ծաւալուն քայլերի չի դիմել, հայերը միշտ էլ ունեցել են ազատութիւն իրենց կրօնի հարցում եւ աւելի քան չորս հարիւր տարի ապահովւած են եղել քաղաքացիական ամբողջական իրավունքներով:

Այսպիսով, պետութեան եւ այս փոքրիկ համայնքի կապերը երբեք չեն սառեցւել, բայց կրել են սպառնող համաշխարային նոր ուժերի ազդեցութիւնը: Բրիտանական կայսրութեան ընդարձակման հետեւանքով Իրանի պետութիւնը պարտաւորւեց ենթարկւել մի շարք ստորացուցիչ կապիտալացիաի դաշնագրերի, եւ երբ բրիտանական կայսրութիւնը սկսեց վերահսկել ծովային կապերը Ասիայի եւ Եւրոպայի միջեւ, հայերը կորցրին իրենց տնտեսական ազդեցութիւնը ցամաքային առեւտրի ասպարէզում:

ResearchBlogging.orgGregorian, V. (1974). “Minorities of Isfahan: The Armenian Community of Isfahan 1587-1722.” Iranian Studies 7 (3/4): 652-680.

Nercissians, E. (2001). Bilingualism and diglossia: patterns of language use by ethnic minorities in TehranInternational Journal of the Sociology of Language, 2001 (148) DOI: 10.1515/ijsl.2001.014

Ingrid Piller

Author Ingrid Piller

Dr Ingrid Piller, FAHA, is Distinguished Professor of Applied Linguistics at Macquarie University, Sydney, Australia. Her research expertise is in bilingual education, intercultural communication, language learning, and multilingualism in the context of migration and globalization.

More posts by Ingrid Piller

Join the discussion One Comment

Leave a Reply